copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:24 16-01-2023

Ժաննա Անդրեասյանը ԿԳՄՍ նախարարությունում կադրային «ջարդ» է սկսել

Ժաննա Անդրեասյանի նախարար նշանակվելուց հետո ԿԳՄՍ նախարարությունում կադրային «ջարդ» է սկսվել։ Ինչպես հայտնի է, Վահրամ Դումանյանի հրաժարականից հետո, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանով, նախարար նշանակվեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

Անդրեասյանի՝ նախարարի պաշտոնը ստանձնելուց մեկ ամիս անց, իր դիմումի համաձայն, աշխատանքից ազատվեց ԿԳՄՍ նախարարի մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը՝ հայտնելով, որ դադարեցնում է ԿԳՄՍՆ մամուլի քարտուղարի պարտականությունների կատարումը: Երեկ էլ պարզ դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով՝ զբաղեցրած պաշտոնից ազատվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Թռչունյանը։

Նախարարությունից Oragir.News-ին ասացին, որ առաջիկայում նոր ազատումներ չեն սպասվում։ Հարցին՝ ովքեր են փոխարինելու Գեղամ Մելիքբեկյանին և Կարեն Թռչունյանին, նախարարության ներկայացուցիչն ասաց․ «Դեռևս համապատասխան նշանակումներ արված չեն»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում