copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:32 05-04-2025

Պարեկները ճռիկ-վռիկ են արել․ տուգանել՝ աջուձախ․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեի արած հայտարարությունից հետո, թե վարորդական վկայականները համատարած կեղծ են, երեկ պարեկները ռեյդի են դուրս եկել։ Աջուձախ կանգնեցրել են վարորդներին, ստուգել վկայականները, տուգանել աննշան խախտումների համար։ Հատկապես ակտիվ են եղել մարզերում, օրինակ՝ Արարատ քաղաքում, որտեղ մշտապես 1-2 պարեկային մեքենա է հերթապահում, երեկ 5-6-ն էին։ Իրար հերթ չտալով` կանգնեցրել են մեքենաները, ստուգել։ ՆԳՆ-ից մեկնաբանություն խնդրեցինք․ «Օրենքով իրենց վերապահված լիազորությունների սահմաններում ոստիկանության ծառայողներն իրենց ծառայությունն են իրականացնում»։

Մեզ պատմեցին, որ վարորդական քննություններն են խստացրել անկախ նրանից՝ թեկնածուն պատրաստ է, թե ոչ, կտրում են, որ դատարկ բյուջեն լցնեն, քանի որ յուրաքանչյուր քննության մասնակցելուց անձը վճարում է անում. ինչքան շատ է քննություն հանձնում, այնքան շատ է վճարում:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
15:01 Հնդիկ ամուսնուց բաժանվելու խոսակցություններն իրականությո՞ւն են. Սիլվի Բարկովայի անսպասելի խոստովանությունը