copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 19:27 03-04-2025

Ստեղծված քաոսի թիվ մեկ մեղավորը Նիկոլն է. այս համակարգն իր վերջին փուլում է. Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կառավարության նիստում երկրի թիվ մեկ նիհիլիստը խոսում է երկրում տիրող նիհիլիզմի, ապատիայի ու կադրային ճգնաժամի մասին՝ շատ լավ հասկանալով, որ այդ ամենի գլխավոր մեղավորը հենց ինքն է։ Նրա պատճառով է, որ «գետնի վրա» ունենք այս իրավիճակը։

Մարդիկ պարզապես չեն ցանկանում աշխատել նման ապիկար ու ապազգային կառավարիչների հետ։ Երբ հայտարարում է, որ դպրոցի տնօրենների մրցույթին 100-ից ընդամենը 5 հոգի է համապատասխանում «մեր չափորոշիչներին», դա չի նշանակում, որ երկրում չկան բարձրակարգ մասնագետներ։ Դա նշանակում է, որ ոչ ոք չի ուզում համարվել այս ձախողված ռեժիմի կադր։

Իշխանության նիհիլիզմն արդեն դարձել է պետական համակարգի քայքայման պատճառ։ Երբ կառավարող ուժն ինքն է անտարբեր ու չի հավատում իր գործին, երկիրը հայտնվում է կադրային ու կառավարման կոլապսի մեջ։ Խնդիրը պրոֆեսիոնալների պակասը չէ, այլ այն, որ իշխանությունն ինքն է դարձել մերժված ու անընդունելի։ Ոչ թե մասնագետները չեն համապատասխանում «չափորոշիչներին», այլ այդ «չափորոշիչները» չեն բավարարում պրոֆեսիոնալ մասնագետներին և նրանք պարզապես չեն ցանկանում աշխատել այդ «չափորոշիչներով»:

Ձախողված կառավարիչները չեն կարող լուծել այն խնդիրները, որոնք իրենք են ստեղծել։ Նրանք փորձել են ամբողջությամբ կենտրոնացնել կառավարումը, բայց դրա փոխարեն միայն խորացրել են ճգնաժամը՝ դառնալով դրա արմատական պատճառը։ Եվ հիմա, երբ իրենց ձախողումը այլևս անհնար է քողարկել, նրանք խոսում են ոչ միայն երկրի, այլև ողջ տարածաշրջանի համար «խաղաղություն բերելու» մասին։

Սակայն իրականությունն այն է, որ պատերազմում պարտվածները չեն կարող խաղաղություն բերել. դա ընդամենը բլեֆ է, ծխածածկույթ՝ իրենց քաղաքական գոյությունը արհեստականորեն երկարաձգելու համար։

Փաստ է մի բան՝ ստեղծված քաոսի թիվ մեկ մեղավորը հենց Նիկոլն է, և որքան էլ փորձի խուսափել պատասխանատվությունից, այս համակարգն իր վերջին փուլում է։

Ամենից շատ դիտված

14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
12:18 Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին. պատերազմում որդուն կորցրած ծնողները զույգ տղա են ունեցել
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
21:10 Հայաստանում գիտնականների ստորագրությամբ երկու սերնդի ստեղծածը զանգվածաբար ոչնչացվեց
10:00 Ուրիշի գործն ամենալավ քոփի անողը դուք եք. Կամոն՝ Պուշկին փողոցի «իբր պատահական» կեղծ հոլովակների ու իրեն նմանակողների մասին
23:50 Առաջինը ձեզ պիտի կարգի հրավիրեն․ Արման Պետրոսյան
09:38 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը
22:45 Իշխանության թիկունքն ու սեփական բիզնեսը․ ինչպե՞ս ՔՊ-ի իրավաբանը սեփական բիզնես հիմնեց
23:30 Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա