Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:39 24-12-2024

15 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա հինգերորդ նիստին հուշարձանի կարգավիճակ են ստացել Երևան քաղաքում և հանրապետության տարբեր մարզերում գտնվող 15 պատմամշակութային կառույցներ։

Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մաշտոցի պողոտա 50 հասցեի շենքը (նախկին «Նաիրի» կինոթատրոնի շենք, 1952-1954 թթ.), Մ․ Բաղրամյան պողոտա 16 հասցեում գտնվող Ա. Չեխովի անվան հմ․ 55 հիմնական դպրոցի շենքը (1947-1951 թթ.), Մ․ Բաղրամյան պողոտա 18 հասցեի ՀԽՍՀ ԳԱ ֆիզիկայի ինստիտուտի շենքը (1948 թ.) ստացել են տեղական նշանակության նորահայտ հուշարձանների կարգավիճակ։

Տեղական հուշարձանների կարգավիճակ են ստացել նաև Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտա 7 հասցեում գտնվող բնակելի շենքը («Չինական գրախանութի շենք», 1954 թ.) և Զորավար Անդրանիկի փողոց 2 հասցեի «Փալանդուզանց» բնակելի տունը (XIX դ. II կես), Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի վիմափոր ջրաղացը (Ամբարի ջրաղաց, 13-14-րդ դդ․)։

Լոռու մարզի Հարթագյուղ գյուղի դամբարանադաշտը (Ք.ա. III-I հազ.), XV-XVII դդ. տապանաքարը (խոյատապան), Կոտայքի մարզի Նոր Գեղիի Նոր Գեղի-1 (ստորին պալեոլիթ) բացօթյա կայանը, Սյունիքի մարզի Կապան քաղաքում գտնվող (10-12-րդ դդ․) երկու խաչքարերը, Առաջաձոր գյուղում գտնվող խաչքարը և Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի գյուղատեղի «Վարդանես»-ը (10-15-րդ դդ.), դրա տարածքում գտնվող գերեզմանոցը (7-14-րդ դդ․), խաչքարը (10-11-րդ դդ.) և կոթողը (7-րդ դ.) ստացել են հանրապետական նշանակության հուշարձանների կարգավիճակ։

Քննարկվել են նաև Կոտայքի մարզի Թեղենիք գյուղի գյուղատեղի «Ծաղկավանքի», VII-XVII դդ. (պետ. ցուցիչ՝ 6.32.3), Կարենիս գյուղի Կարենիսի վանական համալիրի (Մաթևոս և Անդրեաս առաքյալների վանք, 6-7-րդ դդ., պետ. ցուցիչ՝ 6.37.4), Սյունիքի մարզի Հալիձոր գյուղի զանգակատուն-մատուռի, 1989 թ. (պետ. ցուցիչ՝ 8.54.3), Վանական համալիր Հարանց անապատ (Սյունյաց Մեծ անապատ), 1608-1613 թթ. (պետ. ցուցիչ՝ 8.54.7), Տաթև գյուղի Վանական համալիր Տաթևի Մեծ անապատի (XVII դ. 2-րդ կես- XVIII դ., պետ. ցուցիչ՝ 8.97.8), ևս 30 այլ հուշարձանների պահպանական գոտիների նախագծեր։

Ընդունելի համարված բոլոր նախագծերը, ըստ սահմանված կարգի, կուղարկվեն համայնքների ղեկավարների և տարածքային կառավարման պետական մարմինների համաձայնեցմանը, որից հետո կհաստատվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է