copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:32 12-11-2024

ՔՊ-ն պատրաստել է 70 հոգուց բաղկացած ավագանու ցուցակ, որտեղ բժիշկներ են, ուսուցիչներ

Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցությունը արդեն կազմել է ավագանու ցուցակը, որը 70 հոգուց է բաղկացած։ ՔՊ-ի ավագանու կազմում են բժիշկներ, ուսուցիչներ, պետական կառույցներում աշխատող մարդիկ։

Ցուցակի լավագույն տասնյակում Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանն է, Գյումրի Բ/Կ-ի տնօրեն Արմեն Իսահակյանը, Գյումրիի Բ/Կ-ի մանկական բաժանմունքի վարիչ Կարեն Գևորգյանը, Գյումրիի Սուրբ Գրիգոր Նարեկացի պոլիկլինիկայի տնօրեն Աստղիկ Բեյբությանը, երաժշտական դպրոցներից մեկի տնօրենը Գայանե Ղուկասյանը, Շիրակի մարզպետի օգնական Անժելա Մաթոսյանը, մարզպետի խորհրդական Լիլիթ Մուրադյանը, ով Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի մտերիմ ընկերուհին է։

«Էմմա Պալյանի եղբայրը, հարսը, Կարեն Սարուխանյանի կինը, կնոջ ազգուտակն էլ կան ցուցակում։ Գող Բենոյի ախպոր աղջկան էլ երկրորդ համարն են դրել, որ միանգամից խցկեն քաղաքապետի տեղակալ։ Իրանց մարդիկ են, ես չեմ պատկերացնում, թե ինչ կլինի մեր քաղաքի վիճակը, եթե այս մարդիկ էսպիսի որակով գան իշխանության։

Կարեն Սարուխանյանն ու մարզպետը էլ մարդ չմնաց, որ գործի չտեղավորեն․ սիրուհիներին, կանանց, կանանց ազգականներին, որ մեկինը ասեմ։ Գետքի գյուղապետի գլխին սարքին, Մուշեղը իրա մարդուն բերեց։ Արհեստական հաստիքներ են ստեղծում, որ իրենց բարեկամները անգործ չմնան։ Ամբողջ սեյսմիկում Կարեն Սարուխանյանի անորակ բարեկամներն են։ Կինը` Արփի Փիլոյանը, վերջերս է կրթություն ստացել, իբր առաջատար մասնագետ է սեյսմիկ կայանում, բայց աշխատանքի չի գնում, փող է ստանում ոչինչ չանելու համար։

Իրենց ցուցակի ավագանիներին, որ անձամբ չճանաչեմ, որ որակներին ծանոթ չլինեմ, էսքան ցավով չեմ արձագանքի»,-Oragir.News-ի հետ զրույցում նշում է մեր աղբյուրը։

Մեր աղբյուրի փոխանցմամբ` ՔՊ-ականները ընտրություններից առաջ վախի մթնոլորտ են ստեղծում, որպեսզի քվե ստանան։

«Շանտաժով, ահաբեկելով, որ գործից կհանեն քվե են ստանում։ Դպրոցների, պոլիկլինիկաների տնօրեններին արդեն հրամանը տրված է. կա՛մ քվե են ապահովում, կա՛մ ազատվում են աշխատանքից»,- հայտարարեց մեր աղբյուրը։

Մեր աղբյուրը նշեց, որ մոտ օրերս պատրաստվում է աղմկոտ բացահայտումների շարք ներկայացնել գյումրեցիներին։

Հայտնել էինք, որ Գյումրին գնում է արտահերթ ընտրությունների։

Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանն էլ օրերս լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ եթե շարժվենք՝ ըստ ընթացակարգի, օրենքի կարգավորմամբ, ապա ընտրությունները տեղի կունենան մոտ ժամանակներս։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին