Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 11:46 20-10-2022

ԵՄ դիտորդական առաքելության 40 հոգուց կազմված հիմնական խումբն առաջիկայում կժամանի Հայաստան. Նիկոլ Փաշինյան

ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության աշխատանքի մեկնարկը Հայաստան–Ադրբեջան սահմանային երկայնքով տրված է։ Այս մասին Կառավարության նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դուք գիտեք, որ համապատասխան պայմանավորվածություն է ձեռք բերվել Պրահայում՝ քառակողմ հանդիպմանը, և պետք է հաճույքով արձանագրեմ, որ Եվրամիության գործընկերները շատ օպերատիվ են արձագանքել և որոշում կայացրել, նախապատրաստող խումբն արդեն Հայաստանում է, արդեն աշխատում է, իսկ հիմնական խումբը՝ 40 հոգուց կազմված դիտորդական առաքելությունն, առաջիկայում կժամանի Հայաստան»,–ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ ի սկզբանե պլանավորված է, որ երկու ամիս պետք է աշխատի դիտորդական առաքելությունը, սակայն փորձագիտական դաշտում կարծիքներ են հնչում, որ պետք է երկարացնել այդ ժամկետը կամ փորձել դիտորդական առաքելությունը դարձնել մշտական․«Ես համոզված չեմ դրանում, բայց մի թեմա է, որը քննարկվում է, եթե մենք տեսնենք նման հնարավորություն, չենք բացառում, որ ավելի խորը կուսումնասիրենք խնդիրը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից