copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:33 08-11-2024

«Արմավիր» ՔԿՀ-ում ծառատունկ է իրականացվել

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Արսեն Արզումանյանի նախաձեռնությամբ իրականացվել է մեծ ծառատունկ․ հիմնարկի տարածքը բարեկարգելու համար տնկվել է շուրջ 200 բարդի և ծիրանենի։ Տնկման աշխատանքներին մասնակցել են հիմնարկի պետը, աշխատակիցները և ազատազրկված անձինք։

Ծառից թուղթ-թղթից ծառ գաղափարը կյանքի կոչելու համար աշխատակիցներն ամիսներ շարունակ հավաքել էին հիմնարկում կուտակված թղթի թափոնը, որի հանձնումից ստացված գումարին հավելելով նաև իրենց անձնական միջոցները՝ ձեռք էին բերել տնկիները։