copy image url
Ներքին 1 տարի առաջ - 13:50 16-09-2024

Ովքեր են Նիկոլ Փաշինյանի հետ մեկնել Վրաստան

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան:

Վարչապետի հետ Վրաստան են մեկնել նաև ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Այսօր տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը, այնուհետև քննարկումները կշարունակվեն ընդլայնված կազմով:

Քննարկումների արդյունքներով Հայաստանի և Վրաստանի վարչապետները հանդես կգան հայտարարություններով։

Ամենից շատ դիտված