copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:47 28-08-2024

Նիկոլ Փաշինյանը քննարկել է Ակադեմիայի ապագան առանց նախագահին հրավիրելու

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Ակադեմիական քաղաքի մաստեր-պլանը պատրաստ է։ Oragir.News-ի տեղեկություններով՝ երեկ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել, որտեղ քննարկվել է նաև Գիտությունների ազգային ակադեմիայի հարցը։ Սակայն խորհրդակցությանը ներկա չի եղել ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր Աշոտ Սաղյանը։

Oragir.News-ը կապ հաստատեց Աշոտ Սաղյանի հետ՝ պարզելու, թե ինչու վերջինս ներկա չի գտնվել ՀՀ ԳԱԱ ակադեմիայի խորհրդակցությանը և Նիկոլ Փաշինյանի հետ չի քննարկել ՀՀ ԳԱԱ հարցը, սակայն վերջինս տեղեկացրեց, որ վատառողջ է, և խնդրեց մեր հարցերն ուղղել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանին։

Պարոն Իշխանյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ Աշոտ Սաղյանը Նիկոլ Փաշինյանի հրավիրած խորհրդակցությանը չի մասնակցել․

«Քննարկումը եղել է առանց Աշոտ Սաղյանի, քանի որ նա հրավիրված չի եղել»։