copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:50 28-08-2024

Իշխանությունը շտապել է․ Եկեղեցին դեռ ուղարկելու է հրավիրատոմսերը

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը լրատվականներից մեկին տված հարցազրույցում հայտնել է, որ Վարչապետի աշխատակազմը Սրբալույս Մյուռոնի օրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին մասնակցելու պաշտոնական հրավեր չի ստացել։

Oragir.News-ը կապ հաստատեց Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանի հետ մեկնաբանություն ստանալու համար։ Վերջինս պատասխանեց․

«Մյուռոնօրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողությունների հրավերների առաքման գործընթացն ընթացքի մեջ է։ Բոլոր հրավերները կառաքվեն այս շաբաթվա ավարտին»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին և 29-ին կայանալու են երկար սպասված Մյուռոնօրհնությունն ու նորոգված Մայր Տաճարի վերաօծումը: Երեկվանից մամուլում հարցեր են շրջանառվում, թե ո՞ւմ է հրավիրելու Մայր Աթոռը, և արդյո՞ք գործող իշխանությունը մասնակցելու է այս դարակազմիկ իրադարձությանը։