Այսօր՝ օգոստոսի 27-ին, Դդմաշեն գյուղում պատի փլուզում է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ հոգի տուժել է։
Oragir.News-ը կապ հաստատեց գյուղի վարչական ղեկավար Գարիկ Ներսիսյանի հետ, ում տեղեկություներով՝ փլուզված շինությունը հին գոմ է եղել․
«Մանրամասներին չեմ տիրապետում, բայց գիտեմ, որ դա իր տանը կպած հին գոմի պատ է եղել։ Կա՛մ քանդելու ժամանակ է փլվել, կա՛մ պատահական։ Տուժածը հենց տան տերն է եղել, փլուզման պահին հենց ինքն է եղել բակում։ Շատ հին էր այդ պատը, կիսափլված։ Կարել էր ակնկալել, որ մի օր փլվելու է»,-հայտնեց վարչական ղեկավարը։
Oragir.News-ի տեղեկություններով՝ վիրավորին «Սևան» ԲԿ-ից տեղափոխել են Երևան։ Նա փլուզման հետևանքով ստացել է ողնաշարի կոտրվածքներ։
Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դդմաշեն բնակավայրում փլուզում է տեղի ունեցել և կա տուժած: