copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 16:27 11-08-2024

Բիձինա Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել Վրաստան ժամանած ամերիկացի սենատորների հետ

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների ներկայացուցիչների՝ սենատոր Ջին Շահինի և հանրապետական կոնգրեսական Մայք Թյորների հետ, որոնք այցով գտնվում են Վրաստանում: Գրում են ռուսական լրատվականները;

«Մենք հանդիպում ենք խնդրել պարոն Իվանիշվիլիի հետ։

Նա հրաժարվեց հանդիպել մեզ հետ, բայց ելնելով այն ամենից, ինչ մենք այստեղ լսեցինք, նա երկրի հիմնական որոշում կայացնողն է, և ամոթ է, որ նա հրաժարվեց հանդիպել մեզ հետ»,- լրագրողներին ասել է ԱՄՆ կոնգրեսական Ջին Շահինը։

ԱՄՆ-ի երկու գլխավոր կուսակցությունների ներկայացուցիչների այցը տեղի է ունենում վրաց-ամերիկյան հարաբերություններում աննախադեպ ճգնաժամի ֆոնին:

Վաշինգտոնն այս ամառ հայտարարել է հարաբերությունների վերանայման, ֆինանսական օգնության դադարեցման և զորավարժությունների չեղարկման մասին։

Ամենից շատ դիտված

21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
14:00 Ռուսական արգելքները խա՞ղ են, թե՞ տնտեսական պատերազմ է սկսվել
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
11:30 Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե Հովհաննիսյան
20:38 Կարեն Հովհաննիսյանը դստեր՝ Նանեի հետ նոր հուզիչ տեսանյութ է հրապարակել
13:36 Մարդը չպիտի իրեն նայի՝ որպես զոհ. Լևոն Արոնյանի անկեղծացումը՝ առաջին կնոջ կորստի մասին
16:41 ԱՄՆ-ն և Վենեսուելան համատեղ գործողությամբ չեզոքացրել են Նինյո Գերերոյին