Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարի երկարաձգման հնարավորությունը չի քննարկվել, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իրանցի պաշտոնյային։
Նրա խոսքով՝ Թեհրանի տեսանկյունից հրադադարը չի գործում, քանի որ ԱՄՆ-ն խախտել է փոխըմբռնման հուշագիրը դրա ստորագրումից 48 ժամ անց, և, հետևաբար, հրադադարը քննարկման թեմա չէ։ Պաշտոնյան նշել է, որ քննարկումներ են ընթանում հուշագրի դրույթներին և դրանց իրականացման եղանակներին վերադառնալու համար, սակայն մինչ օրս որևէ առաջընթաց չի գրանցվել։
Ավելի վաղ Anadolu գործակալությունը, հղում անելով պակիստանյան աղբյուրին, հաղորդել էր, որ Թեհրանը և Վաշինգտոնը համաձայնության են եկել 60-օրյա հրադադարը երկարաձգելու վերաբերյալ։
«ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են երկարաձգել հրադադարը, քանի որ Իսլամաբադի հետ փոխըմբռնման հուշագրով սահմանված 60-օրյա ժամկետը լրանում է հաջորդ շաբաթ»,- նշել է պարբերականը։
Ընդ որում՝ օգոստոսի 17-ից հրադադարի ռեժիմը երկարաձգվելու մասին խորհրդակցությունները շարունակվում են: