copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:20 26-05-2024

Վաղ առավոտից կմեկնարկեն անհնազանդության և բողոքի ակցիաները

Առավոտյան ժամը 08։00-ից կմեկնարկեն անհնազանդության և բողոքի ակցիաներ։ Ստիպելու ենք իշխանությանը հաշվի նստել ժողովրդի պահանջի հետ։ Այս մասին հայտարարեց Բագրատ Սրբազանը։

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը նաև նշեց․ «Եթե կառավարության ամառանոցների մոտ որևէ պատճառով հնարավորություն չունենանք խոսելու, նախատեսել ենք ողջ ժամանակի համար, որքան պահանջված է, մեր գործողություններն իրականացնել»։

«Նաև ուզում եմ ասել, որ եթե մեր պահանջները չեն իրականանում, վաղը առավոտյան ժամը 8-ին անհնազանդության, բողոքի գործողություններով յուրաքանչյուրիս պատասխանատվությամբ, պետք է ստիպենք հաշվի նստել ժողովրդի պահանջի հետ: Հայաստանի ամբողջ տարածքով մեկ անհնազանդության, բողոքի, ընդվզման, խաղաղ գործողություններով ստիպել ընդունելու ժողովրդի պահանջն ու իշխանությունը: Առավոտյան ժամը 8-ին ինձնից սկսած լինելու ենք հրապարակներում, և մեր այսպիսի բազմության առկայությամբ աշխատանքից ազատելու ենք բոլոր այն մարդկանց, որոնք սահմանափակել են, կեղեքել են մեր կյանքը»,-ասաց Սրբազանը:

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել