Ներքին 4 տարի առաջ - 11:51 17-05-2022

Առաջարկում եմ 11։30-ին դադարեցնել անհնազանդության ակցիաները. Սաղաթելյան

«Ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել ՀՀ արժանապատիվ քաղաքացիներին, որոնք առավոտվանից դուրս եկան փողոց, փաստեցին, որ իրենք են այլեւս իրադրության տերը։ Մենք առավոտյան ժամը 8-ից մայրաքաղաքի տարբեր հատվածներում շարունակում ենք բողոքի, անհնազանդության լայնամասշտաբ ակցիաները»: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Նիկոլը Հայաստանում չունի իշխանություն, իսկ ոստիկանական բիրտ ուժը չի կարող ճնշել ժողովրդին: Մեր հայրենակիցներն այսօր ապացուցեցին, որ երկրում երկիշխանություն է հաստատված, իրենք են որոշում՝ որ փողոցը պետք է փակվի եւ ինչ ժամանակով: Ես համարում եմ, որ այսօր մենք լիարժեք մեր առջեւ դրված խնդիրը իրականացրել ենք: Ժամը 08։00-ից քաղաքի երթեւեկությունը կաթվածահար է, փողոցները շարունակում են շրջափակված մնալ: Մեր հայրենակիցները դուրս են եկել փողոց եւ տեր են կանգնում իրենց իրավունքներին:

Ես առաջարկում եմ 11։30-ին դադարեցնել անհնազանդության ակցիաները, մենք մեր առջեւ դրած խնդիրը լիարժեք կատարել ենք»,- հայտարարել է Սաղաթելյանը:

Նա նաև հավելել է, որ ժամը 19։00-ին Ֆրանսիայի հրապարակում կայանալու է հանրահավաք:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ