copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 12:28 11-04-2024

Կորեայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը հաղթել է խորհրդարանական ընտրություններում

Առաջատար ընդդիմադիր կուսակցությունը՝ «Տոբուրո» դեմոկրատական ​​կուսակցությունը, մեծամասնություն է ապահովել Կորեայի Հանրապետության խորհրդարանում՝ 254 միամանդատ ընտրատարածքների քվեարկության արդյունքներով։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հաղորդել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալները։

Գործակալության տվյալներով՝ արձանագրությունների 99,7%-ի մշակման արդյունքներով «Տոբուրո» դեմոկրատական ​​կուսակցությունը հաղթել է 161 ընտրատարածքներում: Նախագահի «Քաղաքացիական ուժ» կուսակցությունը, որը հանդես է գալիս որպես «Տոբուրո»-ի հիմնական մրցակից, կստանա 90 մանդատ։

«Նոր ապագա», «Նոր բարեփոխումներ» և «Առաջադիմական» կուսակցությունները կստանան 1-ական մանդատ։

Ազգային ժողովի 300 մանդատներից 254-ը որոշում են միամանդատ ընտրատարածքները։ Մնացած 46 մանդատները բաշխվում են կուսակցությունների ցուցակների քվեարկության արդյունքներով։ «Տոբուրոյի» և «Քաղաքացիական ուժի» փոխարեն այդ քվեարկությանը մասնակցել են նրանց «արբանյակային կուսակցությունները»։ Ըստ MBC հեռուստաալիքի գնահատումների՝ քվեաթերթիկների 95%-ի մշակման արդյունքներով «Տոբուրո» Դեմոկրատական միությունը ստանում է 13 տեղ, իսկ «Քաղաքացիական ապագան»՝ 19 մանդատ։ Նորաստեղծ «Վերածնենք Կորեան» կուսակցությունը ստանում է 12 տեղ։ Մնացած 2 տեղերը մնացել են Նոր բարեփոխումների կուսակցությանը:

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
12:07 Հայաստանը մինուսով ա աշխատում․ շատ մազալու բաներ՝ բյուջեի և հարկերի մասին․ Մարտիրոսյան
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան
15:06 Կյանքիս կեսին 5 պակաս. Ռաֆայել Երանոսյանը նշում է ծննդյան 45-ամյակը