copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 22:54 09-10-2021

Չեխիայում կայացած ընտրություններում հաղթել է ընդդիմադիր «Միասին» կոալիցիան

Չեխիայում կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթել է «Միասին» կոալիցիան, որի մեջ մտնում են երեք լիբերալ կուսակցություններ և շարժումներ։ Այս մասին հայտնում է չեխական հեռուստատեսությունը:

«Չեխիայի խորհրդարանական ընտրություններում հաղթող է ճանաչվել «Միասին» կոալիցիան, որը բաղկացած է երեք լիբերալ կուսակցություններից և շարժումներից: Ընտրատեղամասերի 99,9%-ի քվեարկության արդյունքները հաշվելուց հետո «Միասին» կոալիցիան հավաքել է ձայների 27,7%-ը, նրանցից ոչ ոք չի կարող առաջ անցնել», - ասված է հայտարարության մեջ:

Երկրորդ տեղը զբաղեցրել է վարչապետ Անդրի Բաբիշի իշխող կենտրոնամետ շարժումը: Նրանք հետ են մնացել ընդդիմությունից 0.6%-ով՝ հավաքելով 27.1%: Երրորդ տեղում է մեկ այլ լիբերալ կոալիցիա, որը հավաքել է 15,5%:

Ընտրություններից առաջ Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը բախվել էր անսպասելի խնդրի. քաղաքական գործչի որդին դեմ էր արտահայտվել հորը՝ նրան մեղադրելով ազգին խաբելու փորձերի մեջ և խոստանալով ցուցմունքներ տալ նրա դեմ ԵՄ խարդախ սուբսիդավորման սկանդալային գործով: Ինքը՝ Բաբիսը, պնդում է, որ իր որդին տառապում է հոգեկան խանգարումով, չնայած նա հետեւողականորեն փորձում է ապացուցել հակառակը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին