copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 13:14 23-03-2024

Կիևը հերքում է իր մասնակցությունը Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությանը

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հերքել է «Կրոկուս սիթի հոլլում» տեղի ունեցած ահաբեկչության համար Կիևին ներկայացվող ցանկացած մեղադրանքը:

Նշվում է, որ ահաբեկչությանը Ուկրաինայի ենթադրյալ մասնակցության մասին հայտարարությունները Կրեմլի ծրագրած սադրանքն է, նպատակը մեկն է՝ սրել ռուս-ուկրաինական հակամարտությունը և հող ստեղծել մոբիլիզացիայի համար:

Ռուսական ԶԼՄ-ները գրում են, որ ահաբեկիչների խմբում Տաջիկստանի քաղաքացիներ կան, սակայն Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հերքել է այդ լուրերը:

Մի շարք արևմտյան լրատվամիջոցներ էլ հայտնել են, որ Կրոկուսում տեղի ունեցածի հետևում կանգնած է «Իսլամական պետություն» խմբավորումը:

Ավելի վաղ նշվել էր, որ մարտի 22-ի երեկոյան մի խումբ անհայտ անձինք ինքնաձիգներից կրակ են բացել մերձմոսկովյան «Կրոկուս սիթի հոլլում». շինությունում նաև պայթյուններ են որոտացել, հրդեհ է բռնկվել: Տեղի ունեցածից ժամեր անց սկսվել են ձերբակալությունները:

Նախնական տվյալով՝ հաստատվել է, որ ավելի քան 60 մարդ է զոհվել, այդ թիվը կարող է ավելանալ՝ զգուշացնում է ՌԴ Քննչական կոմիտեն: 120-ից ավելի քաղաքացի, այդ թվում երեխաներ, հոսպիտալացվել են: Մեծ մասի վիճակը ծանր է գնահատվում:

Ամենից շատ դիտված

14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի