Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանն արձագանքել է Իսրայելի վերջին հարձակումներին Գազայի հատվածում։ Նա միջազգային հանրությանը կոչ է արել որդեգրել ավելի արդյունավետ և սկզբունքային դիրքորոշում։
«Որպես Թուրքիա՝ մենք կշարունակենք կանգնել միջազգային իրավունքի, մարդկային արժանապատվության և պաղեստինցի ժողովրդի օրինական իրավունքների կողքին, ինչպես նաև աջակցել արդար և կայուն խաղաղության հաստատմանն ուղղված բոլոր ջանքերին»,- գրառում է արել Դուրանը սոցցանցում։
Նա շեշտել է, որ Իսրայելի հարձակումները թիրախավորում են խաղաղ բնակիչներին և առողջապահական ենթակառուցվածքները ու գիտակցված կերպով խաթարում խաղաղության հասնելու բոլոր ջանքերը։
«Նեթանյահուի կառավարությունը շահագրգռված չէ հակամարտության ավարտով, այլ ձգտում է ավելի խորացնել ճգնաժամը»։
Ermenihaber