copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 18:56 13-01-2023

Ալիևի ռեժիմը երեխաներին ստիպում է մասնակցել Արցախի բնակչության նկատմամբ իրականացվող հումանիտար ահաբեկչությանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմը, որի թողտվությամբ ավելի քան մեկ ամիս է ինչ ադրբեջանցի այսպես կոչված բնապահպան-ակտիվիստների կողմից Արցախը Հայաստանին և ողջ արտաքին աշխարհին կապող միակ՝ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհը, ադրբեջանցի երեխաներին ստիպում է մասնակցել Արցախի բնակչության նկատմամբ իրականացվող հումանիտար ահաբեկչությանը։ Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը։

Ամերիկացի լրագրողը տեղեկացրել է, որ օկուպացված Շուշիից դեպի Բաքու ուղևորվող ավտոբուս նստող երեխաներից մի քանիսը, որտեղ նրանք գիշերել են Բերձորի միջանցքում իրականացվող ահաբեկչությանը մասնակցելուց հետո, անչափահաս են՝ 16-17 տարեկան։

Վերջինս նաև ուշադրություն են հրավել այն բանին, որ Ադրբեջանի կառավարության կողմից մշակված ուսումնական ծրագիրը դպրոցականներին սովորեցնում է, որ հայերն անմարդկային են:

«Ադրբեջանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված ուսումնական ծրագիրը դպրոցականներին սովորեցնում է, որ հայերը անմարդկային թշնամիներ են: Այժմ Ադրբեջանի կառավարությունը նրանց օգնում է Լեռնային Ղարաբաղում 120 հազար մարդու թակարդի մեջ գցել՝ ապահովելով էթնիկ ատելության գոյատևումը»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի