Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հիրավի լավագույնս հոգացել է ընտանիքի անդամների զբաղվածության հարցերը։
Եթե միջին վիճակագրական երիտասարդը ՀՀ֊ում լավագույն դեպքում դառնում է առաքիչ կամ վաճառող, Տիգրան Խաչատրյանի որդիներն ու նրանց կանայք, պետական կամ բանկային ոլորտներում աշխատելով, վաստակում են միլիոնավոր դրամներ, ընդ որում` հաճախ «աշխատելով» միաժամանակ 3 տարբեր տեղերում։
Այսպես, Մուշեղ Տիգրանի Խաչատրյանը և՛ Ակբա բանկում բաժնի պետ է` 13.5 միլիոն դրամ տարեկան եկամտով, և՛ «Սոֆտ կոնստրակտի» աշխաատակից է` 54 միլիոն դրամ տարեկան աշխատավարձով, և՛ անհատ ձեռնարկատեր է 16 հազար ԱՄՆ դոլար եկամտով, ինչպես նաև հաշվետու տարում ստացել է այլ եկամուտներ։

Դավիթ Տիգրանի Խաչատրյանը ԿԿՀ կայքի համաձայն և՛ ՊԵԿ աշխատակից է, և՛ «Կասկադ էներգոպրոգրես» ու «Արմինվեստ» կազմակերպությունների աշխատակից։


Որդիներից մեկի կինը` Էլեն Խաչատրյանը, ևս ՊԵԿ աշխատակից է։ Իսկ Սյուզաննա Բաբաջանյանը «Էյչ֊էս֊բի֊սի» բանկի աշխատակից է։

Իզուր չէր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկիրը ողողել էր իր կառավարման կրեդոյի գովազդային պաստառներով. «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է». կադրերը յուրացրել են կրեդոն։