Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «փազլը» նախկինում փլուզվածը վերականգնելն է։ Որքան ուժեղ և անկախ լինեն նախկին Խորհրդային Միության երկրները, այնքան ավելի դժվար կլինի դա իրականացնել։
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Այս գլուխկոտրուկում առանցքայինը Ուկրաինան է։ Նա ցանկանում է կոտրել մեզ։ Եթե նրան դա հաջողվեր, ապա հետխորհրդային տարածքի մյուս երկրների հետ ամեն ինչ ավելի հեշտ կլիներ՝ լիակատար հարգանքով բոլոր երկրների նկատմամբ։ Բոլորը գիտեն և բարձր են գնահատում Ուկրաինայի ներդրումը մյուս երկրների անկախության գործում, որը վճարվել է մեր մարդկանց կյանքով»,- ասել է Զելենսկին։
Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է ամուր հարաբերություններ կառուցել անկախ Ադրբեջանի հետ՝ աջակցելով նրա ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։
«Այս տարի մենք նաև երկար ժամանակ անց առաջին անգամ վերականգնեցինք կապերը Հայաստանի հետ։ Սա կօգնի»,- նշել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկու խոսքով՝ նախկին խորհրդային երկրների տարածքում Ուկրաինայի ներկայությունն այսօր կապված է այդ երկրների անկախության պաշտպանության հետ։
«Ինձ, օրինակ, հրավիրել են Մոլդովայի Անկախության օրվա միջոցառումներին։ Մեզ համար շատ կարևոր է պահպանել նման հարաբերությունները, և ես հպարտ եմ, որ մենք դրանք կառուցում ենք»,- հավելել է նա։