copy image url
Արտաքին 1 ժամ առաջ - 20:54 03-08-2026

Մարգարիտա Սիմոնյանն օգնություն է առաջարկել Գելենջիկում զոհվածների ընտանիքներին

«Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն օգնություն է առաջարկել Գելենջիկում ուկրաինական անօդաչուի բեկորներից զոհվածների ընտանիքներին:

Այսօր Գելենջիկի մոտակայքում՝ Արխիպո-Օսիպովկա գյուղում, ուկրաինական անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու հետևանքով 7 մարդ է մահացել, այդ թվում՝ 3 երեխա:

«Չեմ մեկնաբանի, որովհետև ասելու բան չկա։ Ով օգնության կարիք ունի, թող գրի այստեղ», - «Մաքս» հարթակում գրել է Սիմոնյանը։

Նրա հետևորդները մեկնաբանություններում շնորհակալություն են հայտնել օգնելու պատրաստակամության համար:

Ամենից շատ դիտված