copy image url
Արտաքին 1 ժամ առաջ - 23:42 03-08-2026

Իրանը հայտարարել է, որ պատրաստվում էր հարվածել Ուկրաինայի երեք թիրախների

Իրանը պատրաստվում էր հարված հասցնել Ուկրաինայի երեք թիրախների, սակայն չեղարկել է այդ ծրագիրը Ուկրաինայի կողմից ներողություն խնդրելուց հետո։

Այս մասին Իրանի պետական հեռուստատեսության եթերում հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի խորհրդական Մոհսեն Ռեզային։

«Մենք պատրաստ էինք հարվածել Ուկրաինայի երեք օբյեկտների, սակայն այն բանից հետո, երբ այդ երկիրը ներողություն խնդրեց, մենք չեղարկեցինք հարձակումը»,- ասել է Ռեզային։

Նա չի հստակեցրել, թե ինչ թիրախների մասին է խոսքը, և որտեղ են դրանք գտնվել։

Ամենից շատ դիտված