copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 13:45 18-03-2024

Ալիևը և մի շարք երկրների ղեկավարներ շնորհավորել են Պուտինին

Մի շարք երկիր ղեկավարներ շնորհավորել են ՌԴ նախագահ Պուտինին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։

Մարտի 8-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ և հաջողություններ մաղթել նախագահական գործունեության մեջ՝ հանուն երկրի զարգացման և բարգավաճման։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ապշեցուցիչ է անվանել այն արդյունքը, որով Պուտինը հաղթեց ընտրություններում։

Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայությունն էլ հայտնում է, որ Տոկաևը հեռախոսով շնորհավորել է Պուտինին ՌԴ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։

Ռահմոնը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ, շնորհավորել նրան ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ և քննարկել երկու երկրների հարաբերությունները, հայտնում է Տաջիկստանի նախագահի մամուլի ծառայությունը։