Օգոստոսի 13-ին ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Բաշկորտոստանի Չիշմինսկի շրջանում գտնվող Wildberries-ի լոգիստիկ կենտրոնի վրա, ինչի հետևանքով վիրավորվել է երկու մարդ, իսկ ընկերության մամուլի ծառայությունը պաշտոնապես հաստատել է իրենց օբյեկտի տարածքին հասցված հարվածը։
Ինչպես հայտնում է BBC-ն ԱԹՍ-ների զանգվածային հարձակման ընթացքում թիրախավորվել է նաև Սալավատ քաղաքում գտնվող նավթավերամշակման համալիրը, որտեղ հրդեհ է բռնկվել, ընդ որում՝ Բաշկորտոստանի ղեկավար Ռադի Խաբիրովի փոխանցմամբ՝ շրջանի վրա արձակվել է ավելի քան 20 անօդաչու սարք, իսկ Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբը հաստատել է սահմանից 1300 կմ հեռավորության վրա գտնվող ռազմավարական օբյեկտի խոցումը։