copy image url
Ներքին 2 տարի առաջ - 00:02 06-03-2024

Ուտող-քեֆ անողի արձան է. Եվրոպայում չէին թողնի. քանդակագործը` Ազնավուրի արձանի մասին

Գերմանաբնակ հայ քանդակագործ Շավարշ Խաչատրյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ Եվրոպայում եղած ժամանակ միշտ է Շառլ Ազնավուրով հետաքրքրված եղել։

Անդրադառնալով Երևանում տեղադրվելիք քանդակին՝ նկատեց․ «Ոչ մի թշնամանք չունեմ այն արվեստագետի հետ, որը քանդակի հեղինակն է, բայց ես տեսնում եմ, որ 30 տարի է՝ մասսայական մշակույթի հանդեպ հետաքրքրություն կա: Սովետական սիստեմն արդեն 30 տարի է՝ «քեֆ անողների» նեոսոցռեալիստական քանդակներն է դնում: Միգուցե, այդպես հեշտ է գումար աշխատելը, որովհետև մասսան ուրիշ ձև է կրթված: Նայում ես Շառլին, տպավորություն է, որ այդ մասսայի մի մասն է. ձեռքը տնկել է, փորն էլ ցնցել է: Այդ կերպարը խոսում է Շառլի՝ 90-ականների կերպարի մասին, երբ նա փողի մեջ լող էր գալիս, իսկ բոհեման ավելի վաղ էր՝ 50-60-70-ականներին, երբ սոված էր, ու չկար այդ փողը: Գծանկարի մարդը հենց այդ բոհեմիայի Շառլն է: Ֆրանսիայի բոհեմիան Հայաստանի խորովածանոցը չէ: Ֆրանսիայի բոհեմիան Ֆրանսիայի արվեստագետներն են»:



Քանդակագործը պատմեց, որ երկար ժամանակ է՝ Երևանում չի եղել, բայց որ նայում է քաղաքի քանդակների լուսանկարները, տպավորություն է ստանում, թե «ցեխավիկների, բիզնեսմենների քանդակներ են»:

«Սովետական տարիներին վատ քանդակներ ու քանդակագործներ չկային, բայց սովետից հետո, երբ վայրենի կապիտալիզմը մտավ Հայաստան, փողն էր որոշում՝ ով ինչ քանդակ դնի, մինչդեռ Արևմուտքում ազատ էր: Երբ ստեղծում ես կերպար, որ ապրել է Ֆրանսիայում և պատկանում է 60-70-ականներին, պետք է ավելի լուրջ մոտենալ. կապ չունի՝ ով է քանդակագործը: Կողքից ասոցացիա էր, որ շամփուրի վրա խորովածի մսերն են ու քեֆ անողի քանդակ է: Երևանում «քեֆ անողի» քանդակ ստեղծողները շատ են։ Ինձ թվում է՝ մեզ այս հարցում խանգարում է կրթական ցածր մակարդակը»,-ասաց նա:

Անդրադառնալով քանդակի ընտրության սկզբունքներին՝ ասաց, որ հանձնաժողովից միայն մեկին է ճանաչել:

«Հայաստանում շատ ազատ մտածողներ կան, բայց սովետական մտածելակերպն այնքան խիտ է նստած: Եվրոպայում նման քանդակ դնել չեն թողնի պարզապես: Ընտրողներն ընտրում են երևի 15 անգամ խորոված ուտելու դիմաց. մենք գիտենք, թե այդ քննումը ինչպես է անցնում: Կամ գուցե Շառլի տղան է հավանություն տվել: Վատն այն է նաև, որ բոլոր գործերը չեն ցուցադրում՝ միայն ամենախղճուկները, որոնցից հետո պատվանդանի վրա, լույսերի տակ սա են դնում: Երևանը դարձել է գերեզմանոց. Թոխմախ Գյոլի քանդակներն են, որոնք կարող ես միայն էնտեղ դնել: Մի քիչ աշխուժություն է պետք այս երկրին: Չեմ ուզում քննադատել ոչ մեկին, բայց պատկերն այս է: Ժամանակակից քանդակ ստեղծելու համար պիտի հավատաս դրան, պիտի հանրությանը պատրաստես, բայց դա էլ չեն անում: Ժոզեֆինը 60-70-ականների մոդայի ձևավորող մարդ է, բայց երկու տեղում էլ ընդհանուր շարժում եմ տեսնում: Ուրիշ բան ասեմ. հանենք շամփուրի վրայի խորովածանոցը, մի ցուլ կանգնացնենք Շառլի դիմաց, ձեռքն էլ զենք տանք, կդառնա իսպանական տորեադոր: Այս քանդակը «ուտող, քեֆ անողի» քանդակ է: Ինչպես այս տարբերակն են քննարկելու, աշխատեն հետը, նույն կերպ կարող էին աշխատել նրանց հետ և համարդել միմյանց հետ: Նաև չեմ հասկանում, թե ինչու էին շտապում. երևի փողի հարց է: Կարելի էր սպասել և էլի աշխատանքներ դիտարկել թեկուզ եղածների մեջ: Լուրջ թեմա է: Ուրախ կլինեի, եթե ժամանակակից քանդակ դնեին: Մի մեկնաբանություն էլ կարդացի, գրված էր՝ շրջապատված է սև ագռավներով: Օհան Դուրյանի արձանն էլ է ահավոր. ձեռքին մուրճ տուր, վրան եռագույն դիր, կդառնա վարչապետը: Չեմ քննադատում վարչապետին, ուղղակի ասոցացիաներս եմ ասում: Պետք էր դրսից մարդկանց հրավիրել, տեսնել՝ ինչ կասեն: Համոզված եմ՝ երիտասարդներն էլ չեն ուզում այդ քանդակը, որովհետև երիտասարդները հիմա ավելի պրոգրեսիվ են»,-ամփոփեց նա:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին