copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:51 13-06-2023

Քեֆ անողին քեֆ չի պակսի. Փաշինյանի գաստրոլները Գյումրիում

Oragir.News-ը արդեն անդրադարձել էր, որ Գյումրիի «Իգիթ» ռեստորանում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Գյումրիի ՔՊ-ական փոխքաղաքապետ (ով նաև վարչապետի տիկնոջ Աննա Հակոբյանի ազգականն է՝ մորաքրոջ թոռը) Վահագն Մկրտչյանի աղջկա տարեդարձին և մկրտության արարողությանը։

Խրախճանքին մասնակցել են նաև կարկառուն ՔՊ-ականներ և մերձիշխանական անձինք, ովքեր Գյումրիի քաղաքապետարանում բարձր պաշտոններ են զբաղեցնում։ Ներկաների մեջ էր Գյումրիի քաղաքապետարանի ծրագրերի և արտաքին կապերի բաժնի պետի ժ/պ Նազելի Էլբակյանը, ով Շիրակի նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանի ընկերուհին է, երկար տարիներ աշխատել է Նազելի Բաղդասարյանի մոր ՍՊԸ-ում՝ ՑԱՅԳ հեռուստաընկերությունում լրագրող, մեկնաբան։ Նշենք, որ այս պաշտոնին նշանակվել է 2022 թ. հունիսի 1-ից։

Խրախճանքի մյուս մասնակիցը ՔՊ-ական Դավիթ Առուշանյանն է, Գյումրիի նախկին փոխքաղաքապետը, կամ այլ կերպ ասած՝ վերջին տարիներին գործ անող փոխքաղաքապետը։ Առուշանյանի կողքին Վանո Մարտիրոսյանն էր, ով ֆոտոգրաֆից բախտի բերմամբ 2021թ.-ի նոյեմբերից դարձել էր այդ ժամանակ մարզպետ ձեռնադրված Նազելի Բաղդասարյանի օգնականը։ Հիմա էլ է Վանոն օգնական, բայց հիմա ԱԺ պատգամավոր Դավիթ Առուշանյանի օգնականն է։

Մյուս ՔՊ-ականների մասին էլ կարելի է հետաքրքիր և ուշագրավ փաստեր հրապարակել, թե ինչպես տնտեսագետի կրթությամբ Գյումրիի ընտանեկան բժշկության կենտրոնի տնօրեն են դառնում, կամ առհասարակ ինչպես են գյուղից եկած, ծակ տրեխներով տղաները հարստանում։

Վարչապետը Գյումրիում է։ Հա, ի դեպ հեծանիվով շրջող վարչապետը հիմա ոստիկանական պատնեշով է տեղաշարժվում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը