copy image url
Արտաքին Ներքին Խոսք 2 տարի առաջ - 21:00 13-02-2024

Ակնլավներ և միջանցք. Ադրբեջանը 2 նպատակ ունի

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Չնայած Արցախի բռնազավթումից հետո հայ հասարակությանը տրվող հավաստիացումներին, որ Արցախի բռնազավթմամբ հնարավոր է Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղություն հաստատել, բազմաթիվ փորձագետներ նախազգուշացնում էին, որ Ադրբեջանը չի սահմանափակվելու միայն Արցախով, իսկ ՀՀ-ի նոր ագրեսիան պարզապես ժամանակի խնդիր է։

Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Ադրբեջանի զինված ուժերը սադրանք են իրականացրել Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ներքին Հանդի նկատմամբ թշնամու հերթական սադրանքի հետևանքով հայկական կողմը, նախնական տվյալներով, ունի 4 զոհ, 1 վիրավոր։

Oragir.News-ի հետ զրույցում միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը ցավակցություն հայտնեց միջադեպի հետևանքով զոհված զինծառայողների հարազատներին և ողջ հայ ժողովրդին։

Կարապետյանն ընդգծեց, որ թշնամու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները չեն ավարտվել, իսկ տարեսկզբին եղանակային պայմաններն արդեն թույլ են տալիս որոշակի առաջախաղացում ապահովել, դիրքային առավելություններ ձեռք բերել և ավելի լայնամասշտաբ պատերազմի նախադեպեր ստեղծել։ Նա նշեց, որ այս նպատակով Ադրբեջանը, սուտ ու կեղծիք տարածելով, ինչպես նաև որոշակի ապացուցողական դրվագներ ապահովելով, փորձում է մեղադրել հայկական կողմին՝ սեփական ծավալապաշտական օրակարգն իրականացնելու համար։

Մեր զրուցակիցը նկատում է, որ թշնամին ձգտում է առաջխաղացում արձանագրել երկու ուղղություններով։ Ըստ նրա՝ դրանցից մեկը Տավուշի մարզի պայմանականորեն անկլավներ կոչվող հատվածն է, որոնց մասին Ալիևը դեռևս նախորդ տարի էր խոսել և պատրաստակամություն հայտնել դրանք եթե ոչ բանակցային, ապա ռազմական ճանապարհով վերցնել, ինչպես Սյունիքի մարզի հարավը՝ Ներքին Հանդ-Սրաշեն-Նռնաձոր հատվածը, որն, իր գնահատմամբ, միտված է միջանցքային տրամաբանության շրջանակներում հայկական պաշպտպանական համակարգը ճեղքելուն և դեպի Նախիջևան ցամաքային ճանապարհ հարթելուն։

Դավիթ Կարապետյանն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ Բաքուն փորձում է երկու ճակատ բացել՝ հյուսիսում և հարավում՝ փորձելով հայկական կողմի ուշադրությունը շեղել և խուճապային տրամադրություններ առաջացնել։ Ըստ նրա՝ նման կերպ Ադրբեջանը փորձում է հասնել վերոհիշյալ նպատակների իրականացմանը, իսկ դրանց անհնարինության դեպքում՝ գոնե Հայաստանի տարածքից նոր բարձունքներ, տարածքներ գրավել, որոնք հետագայում կամ վիճահարույց կդառնան, կամ փոխարենը որոշ փոխանակումներ կկատարվեն.

«Խնդիրը հետևյալն է՝ ռազմական ճանապարհով նոր բարձունքներ գրավել, դիրքավորվել նոր վայրերում, և, բնականաբար, դրանք շահարկել, վիճարկել և այլն»։

Հարցին, թե ադրբեջանական այս սադրանքը կարո՞ղ է ավելի լայնածավալ ագրեսիայի վերածվել, թե՞ Ալիևը ներկայումս կխուսափի դրանից, Դավիթ Կարապետյանը պատասխանեց, որ երբեք չի բացառել լայնամասշտաբ պատերազմի հնարավորությունը։ Նա հիշեցրեց, որ հղում անելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին առ այն, որ 2024-2025 թվականները բեկումնային են լինելու, բազմիցս ասել է, որ վերջինս, ով արդեն նորընտիր նախագահ է, մտադիր է Հայաստանի Հանրապետության հանդեպ իր ունեցած նկրտումներն ի կատար ածել։

«Այսինքն՝ Ալիևը գործնականում ցանկանում է ստանալ այն ամենը, ինչը կարելի է և հնարավոր է Հայաստանից պոկել։ Այս պարագայում Ադրբեջանի նախագահը շատ անկեղծ թշնամի է, ով բացահայտ գնում է դրան՝ թքած ունենալով միջազգային խաղացողների ու աշխարհագրական կենտրոնների հորդորների վրա։ Այս պարագայում էլ մենք տեսնում ենք, որ կրկին երկու կողմերին ուղղված կոչեր ու հորդորներ են լինում՝ այն դեպքում, երբ փաստերն ապացուցում են մեր զինվորների վրա կրակել և նրանց սպանել են Հայաստանի Հանրապետության օկուպացված տարածքների մեջից»,- նշեց նա։

Դավիթ Կարապետյանը հավելեց, որ Հայաստանը ներկայումս հիմնավոր փաստեր ունի, որ հայ զինվորականների սպանությունն իր տարածքում է տեղի ունեցել և անհրաժեշտ է դրանք օգտագործել։

«Լայնածավալ պատերազմն, իհարկե, շատ հավանական է, ոչինչ չի բացառվում»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

22:10 Գյումրեցի բազմազավակ ընտանիքը բնակարան չի գտնում․ տանտերերը հրաժարվում են երեխաների թվի պատճառով
23:33 Զելենսկին խոստացել է պատասխանել Կրիվոյ Ռոգում տեղի ունեցած ռուսական գազանությանը
18:25 Հանդիպում եղել է, բայց այդ թղթերի մասին չի եղել․ Թևան Պողոսյանը հերքում է Նիկոլ Փաշինյանին
23:22 Ուկրաինան Մոսկվայի օդանավակայաններին հարվածելու ծրագիր է պատրաստել․ The Atlantic
22:00 Հաշվեքննիչ պալատը 4 մլրդ 687 մլն դրամի ծախսերի խեղաթյուրում է հայտնաբերել
09:01 Լենինի հետքերով. 12 զույգ «Եղվարդի» բոթաս` ՀՀ նախագահի համար
22:17 Անկլավներր չհանձնելը պատերազմն է․ Գոռ Մադոյան
15:00 ԱԱԾ֊ն դատի է տվել ՊԵԿ պաշտոնյային` պահանջելով իր 7 միլիոնը
15:36 32.000 դոլարանոց զգեստը՝ 8000 դոլարով. ամուսնալուծությունից հետո Մենչի դուստրը վաճառում է հարսանեկան շքեղ զգեստը
09:50 Բեռլինի անտառներում զենքի գաղտնի պահեստ է հայտնաբերվել․ կասկածները տանում են դեպի Ռուսաստան