copy image url
Ներքին Արտաքին 51 րոպե առաջ - 12:51 22-08-2026

Ռուսաստանն Ադրբեջանով Հայաստան է ուղարկել 630 տոննա ցորեն և 36 տոննա պրոպան

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել բեռների հերթական խմբաքանակը, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։

Բալաջարի կայարանից ուղարկվել է ինը վագոն՝ 630 տոննա ցորենով, և մեկ վագոն՝ 36 տոննա պրոպանով։
Ընդհանուր առմամբ, այս պահի դրությամբ Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի միջոցով, մատակարարվել է ավելի քան 49 հազար տոննա հացահատիկ, շուրջ 9 հազար տոննա պարարտանյութ, 1 136 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 1 114 տոննա ածուխ և 67 տոննա փայտանյութ։

Բացի այդ, ավելի վաղ Ադրբեջանից Հայաստան է արտահանվել մոտ 15 հազար տոննա դիզելային վառելիք, ինչպես նաև մոտ 5 հազար տոննա ԱԻ-92 և ԱԻ-95 մակնիշների բենզին։