copy image url
Ներքին 51 րոպե առաջ - 14:44 22-08-2026

Երևանում փոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է նորման

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 12-18-ը։

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
-Կենտրոնում՝ օգոստոսի 13-17-ը,
-Արաբկիրում՝ օգոստոսի 15-16-ը,
-Շենգավիթում չի գերազանցել,
-Նոր Նորքում՝ չի գերազանցել,

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:
-Կենտրոնում՝ օգոստոսի 12-ին և 15-18-ը,
-Նոր Նորքում՝ օգոստոսի 12-ին և 15-18-ը,
-Արաբկիրում՝ օգոստոսի 17-18-ը,
-Շենգավիթում չի գերազանցել։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Ամենից շատ դիտված