copy image url
Արտաքին 1 ժամ առաջ - 12:35 22-08-2026

Հվ. Կորեայում կիբերհանցագործը 20 տարվա ազատազրկման է դատապարտվել BTS-ի Չոնգուկի և մեծահարուստների հաշիվները կոտրելու համար

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Սեուլի կենտրոնական շրջանային դատարանը 20 տարվա ազատազրկման է դատապարտվել միջազգային հանցավոր խմբավորման ղեկավարին, որը գողացված անձնական տվյալների միջոցով յուրացրել էր ավելի քան 27․2 միլիոն դոլար։

Ինչպես հայտնում է BBC-ն, կիբերհանցագործների թիրախում էին հայտնվել հարավկորեական խոշորագույն ընկերությունների ղեկավարներն ու հայտնի աստղերը: Զոհերի թվին էր դասվել նաև BTS խմբի աստղ Չոնգուկը, որի HYBE ընկերության 8.4 միլիարդ վոն արժողությամբ բաժնետոմսերը փորձել էին գողանալ:

Բարեբախտաբար, երգչի գործակալության արագ արձագանքման շնորհիվ ֆինանսական կորուստներից հաջողվել է խուսափել:

Դատարանը նշել է, որ հանցագործը հատուկ թիրախավորել է անպաշտպան մեծահարուստներին և չի ցուցաբերել որևէ զղջում: