Ներքին Տեսանյութ 44 րոպե առաջ - 20:46 22-08-2026

Բանակում ինքնասպանությունների խնդիրն ավելի բարձր մակարդակի լուծման հարց է. հարցում

Մերի Հակոբյան

Լրագրող

Հայաստանում բանակում գրանցվող սպանությունների և ինքնասպանությունների դեպքերի նվազեցման նպատակով ստեղծվելիք հանձնաժողովի արդյունավետության վերաբերյալ Oragir.News-ը հարցում է անցկացրել քաղաքացիների շրջանում։

Հարցին՝ «Փաշինյանի ստեղծած հանձնաժողովը կկարողանա՞ նվազեցնել բանակում գրանցվող սպանությունների ու ինքնասպանությունների թիվը», քաղաքացիների մի մասը դրական է գնահատել նախաձեռնությունը՝ նշելով, որ խնդրի լուծման ուղղությամբ անհրաժեշտ է հետևողական աշխատանք։

«Շատ լավ է, թող ստեղծեն։ Դրա տեղին է, որ ստեղծեն, որ նման սպանություններ չլինեն, որովհետև մենք էլ ենք ցավ ապրում երիտասարդ երեխաների՝ 18, 19, 20 տարեկանների համար»,- ասել է քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ հարցման մասնակից նշել է, որ բանակի հզորության վերաբերյալ գնահատականներ տալ չի ցանկանում, սակայն ընդգծել է, որ նման դեպքերը մտահոգիչ են։ «Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ոչ մեկին չեմ զանգում։ Բանակը զորավոր է, հզոր է, բայց վաղը ինչ կլինի՝ դա արդեն մեզանից է կախված»,- նշել է նա։

Քաղաքացիներից մեկը, սակայն, կարծում է, որ միայն հանձնաժողովի ստեղծումը բավարար չէ։ Նրա խոսքով՝ խնդիրը պետք է լուծվի ավելի բարձր մակարդակով։

«Հանձնաժողովը չէ, դա ավելի բարձր մակարդակի լուծման հարց է։ Պաշտպանության նախարարն է, հենց Փաշինյանն է, տեղի հրամանատարությունն է։ Բայց ասեմ, որ հիմա վիճակը բավականին լավացել է։ Չեմ ասում՝ կատարյալ է, բայց որոշակի դրական փոփոխություններ տեսնում եմ»,- ասել է նա։

Քաղաքացին որպես օրինակ նշել է նաև իր ծանոթի որդու ծառայությունը՝ ընդգծելով, որ վերջինս բանակից դրական տպավորություններով է վերադարձել։ «Իմ ծանոթի որդին ծառայեց, ու ինքը բավականին լավ բաներ էր ասում։ Հուսամ՝ ամեն ինչ կգնա դեպի լավը։ Միայն թե պետք է կպնել այդ գործին, աչքաթող չանել, հետևողական լինել»,- նշել է նա։

Հարցման մասնակիցներից մեկի խոսքով՝ բանակում նման դեպքերի կանխարգելման համար անհրաժեշտ է ոչ միայն քաղաքական կամ վարչական վերահսկողություն, այլև հասկանալ յուրաքանչյուր դեպքի պատճառները։

«Եթե հանձնաժողովը ստեղծվի, կարծում եմ՝ այնտեղ համապատասխան մասնագետներ կներգրավեն՝ հոգեբաններ, առողջապահության ոլորտի մասնագետներ։ Կարծում եմ՝ այստեղ հոգեբանության և առողջապահության հետ կապված խաչվող հարցեր կան»,- ասել է քաղաքացին։

Մանրամասները` տեսանյութում:

Ամենից շատ դիտված

22:10 Գյումրեցի բազմազավակ ընտանիքը բնակարան չի գտնում․ տանտերերը հրաժարվում են երեխաների թվի պատճառով
23:33 Զելենսկին խոստացել է պատասխանել Կրիվոյ Ռոգում տեղի ունեցած ռուսական գազանությանը
18:25 Հանդիպում եղել է, բայց այդ թղթերի մասին չի եղել․ Թևան Պողոսյանը հերքում է Նիկոլ Փաշինյանին
23:22 Ուկրաինան Մոսկվայի օդանավակայաններին հարվածելու ծրագիր է պատրաստել․ The Atlantic
22:00 Հաշվեքննիչ պալատը 4 մլրդ 687 մլն դրամի ծախսերի խեղաթյուրում է հայտնաբերել
09:01 Լենինի հետքերով. 12 զույգ «Եղվարդի» բոթաս` ՀՀ նախագահի համար
22:17 Անկլավներր չհանձնելը պատերազմն է․ Գոռ Մադոյան
15:00 ԱԱԾ֊ն դատի է տվել ՊԵԿ պաշտոնյային` պահանջելով իր 7 միլիոնը
15:36 32.000 դոլարանոց զգեստը՝ 8000 դոլարով. ամուսնալուծությունից հետո Մենչի դուստրը վաճառում է հարսանեկան շքեղ զգեստը
09:50 Բեռլինի անտառներում զենքի գաղտնի պահեստ է հայտնաբերվել․ կասկածները տանում են դեպի Ռուսաստան