Իտալական Կոմո քաղաքի քաղաքապետը արգելել է հեծանիվների շարժը քաղաքի պատմական կենտրոնում այն բանից հետո, երբ ինքը վրաերթի է ենթարկվել էլեկտրական հեծանվորդի կողմից։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, արձագանքելով իր որոշման հասցեին հնչող քննադատություններին՝ քաղաքապետն անկեղծացել է․ «Ինձ մեղադրում են այս միջոցը ձեռնարկելու մեջ, քանի որ ինձ վրաերթի է ենթարկել էլեկտրական հեծանիվը․ այո՛, դա ճիշտ է»։
Այնուհետև նա հեծանվորդներին անվանել է հրեշներ և հրաժարվել չեղարկել սահմանված արգելքը։