copy image url
Ներքին 52 րոպե առաջ - 09:01 22-08-2026

Լենինի հետքերով. 12 զույգ «Եղվարդի» բոթաս` ՀՀ նախագահի համար

Ուսումնասիրում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի գնումները։

Դժվար է պատկերացնել, թե աշխատանքային ո՞ր պարտականության համար են գնել մարզակոշիկ, այն էլ` 12 զույգ։

Ակնհայտ է, որ չկա նման իրավիճակ, որ նախագահի աշխատակազմին պետք լինի «բոթաս»։

Ի գիտություն ՔՊ դարաշրջանի պետական ծառայողների` աշխատավարձը հաշվարկվելիս ենթադրվում է, որ նրա մեջ արդեն ներառված է ձեր հագուստի, օգտագործած շաքարավազի կամ ճանապարհածախսի արժեքը, և պարտադիր չէ պետության հաշվին գնել Վահագն Ալեքսանյանի նկարագրած մայկա-տռուսիկը ևս։

Տրամաբանական բացատրություն, թե ինչու է պետք 12 զույգ նույնանման բոթաս, դժվար է գտնել։

Կամ նախագահ Խաչատուրյանը ֆուտբոլային թիմ է հավաքում, կամ էլ պատրաստվում է Լենինի պես միշտ նույն բոթասով երևալ հանրությանը. ռուսական հեղափոխության առաջնորդը մի քանի տասնյակ միանման շագանակագույն կոստյում ուներ, և մարդկանց թվում էր, որ Լենինը միշտ նույն կոստյումն է հագնում։