Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 16:00 09-02-2024

Ադրբեջանական հատուկ զորքերը զորավարժանքներում խաղարկում են լեռնային դիրքերի գրավման սցենարները

Ադրբեջանում անցկացվեցին նախագահական «ընտրություններ», որոնց նախապատրաստությունը, ընթացքը և արդյունքները կանխատեսելի էին, ինչպես միշտ։

Իլհամ Ալիևն այդ ընտրական միջոցառումը կազմակերպել էր, ինչպես ինքն է ասում, որպես պատմական իրադարձություն, այսինքն՝ առաջին անգամ, Ադրբեջանի «ամբողջ տարածքում» (ներառյալ օկուպացված Արցախը – խմբ․), նախագահի ընտրություն։

Ինչպես տվյալ դեպքերում ընդունված է ասել, միջազգային կոնսենսուսի պայմաններում Ալիևը հասավ Արցախի գրավմանը, բայց սա տարածաշրջանում ադրբեջանա-թուրքական ծրագրերի մի մասն է։

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի կողմից քաղաքական շրջանառություն մտավ «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, որը պարբերաբար ակտիվացվում է, չնայելով դրան տարբեր երկրներից, այդ թվում Ռուսաստանից, հակազդող բառերին։

Ադրբեջանը ոչ միայն խոսում, այլև գործում է․ արդեն կառուցվել է Հորադիզ-Աղբենդ երկաթգծի զգալի մասը, որը կապահովի բեռնափոխադրումների իրականացումը։ Բացի այդ, ադրբեջանական զինուժը մեծ ծավալներով տեղակայված է ՀՀ արևելյան սահմանին, մասնավորապես Սյունիքի մարզի հատվածում։

Անցած տարվա սեպտեմբերյան ագրեսիայից և Արցախն ամբողջովին զավթելուց հետո, ինչպես նշում են Հայաստանում և Ադրբեջանում, սահմանային միջադեպեր չեն գրանցվում՝ հարաբերական անդորր է։ Բնականաբար, այս խաբուսիկ վիճակը երկարատև չի լինելու, քանի որ չնայած հայաստանյան կառավարիչների «խաղաղասեր» վարքին՝ Ադրբեջանը չի հասել իր ամբողջ նպատակների կատարմանը։



Հերթական ժամկետով նախագահ կարգվելու հենց հաջորդ օրվանից Ալիևին պատկանող մամուլը սկսել է տարածել տեղեկատվություն հատուկ զորատեսակների՝ «կոմանդոսների» ներգրավմամբ անցկացվող վարժանքների մասին։ Արդեն երկրորդ օրն է, որ խաղարկվում են բարձրլեռնային գոտում գտնվող հենակետերի գրոհներ։

Նշենք, որ ըստ ամերիկյան Stratfor վերլուծական կենտրոնի՝ հունվարի սկզբին հրապարակած կանխատեսման՝ «փետրվարի 7-ին նախատեսված արտահերթ ընտրություններում հաղթանակից հետո Ալիևը կշարունակի ամրապնդել ռազմական ներուժը Հայաստանի հետ սահմանների երկայնքով՝ հնարավոր ներխուժման նախապատրաստվելու և խաղաղ բանակցություններում ճնշման հավելյալ լծակներ ձեռք բերելու համար»:

Ընդ որում, ամերիկյան վերլուծաբանները հայտնում են, որ եթե այս տարվա առաջին վեց ամիսներին բանակցային գործընթացում զգալի առաջընթաց չգրանցվի, «վտանգը, որ Ադրբեջանը կփորձի Հայաստանի հարավից մի զգալի մաս պոկել, կմեծանա ամռանը, երբ լայնածավալ ռազմական գործողության համար պայմաններն օպտիմալ կլինեն»։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան