Արթուր Ավետիսյանը դարձել է անկախ Հայաստանը ներկայացնող առաջին մարզիկը, որը Եվրոպայի չեմպիոն է հռչակվել օղակների վարժությունում։
Զագրեբում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակչում նա վաստակել է 14.400 միավոր և նվաճել ոսկե մեդալը։
Ավետիսյանից առաջ օղակների վարժությունում Եվրոպայի չեմպիոն էր դարձել լեգենդար Ալբերտ Ազարյանը՝ 1955 թվականին, ԽՍՀՄ հավաքականի կազմում։
Այսպիսով, 71 տարի անց Հայաստանը կրկին Եվրոպայի չեմպիոն ունի։