Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 12:49 01-01-2024

Ճապոնիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտարարվել է ցունամիի վտանգ

Ճապոնիայի արևմուտքում՝ Իսիկավա պրեֆեկտուրայում, հինգ րոպեից պակաս տարբերությամբ երկու հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հաղորդում է երկրի Գլխավոր օդերևութաբանական գործակալությունը։

Գերատեսչության տվյալներով՝ 5,7 մագնիտուդով առաջին ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 16:06-ին: Հաջորդ՝ ավելի հզոր հարվածը տեղի է ունեցել ժամը 16:10-ին: Ուժգնությունը կազմել է 7,6 մագնիտուդ։

Ուժեղ ցնցումներ են զգացվել Օսակայում և Կիոտոյում, ինչպես նաև Տոկիոյում։

Ամենից շատ դիտված