Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:13 17-12-2023

Մենք համակերպվում ենք այդ միջավայրին, որտեղ բացահայտորեն չկա արդարադատություն․ Ստեփան Դանիելյանը՝ Արմեն Բիլյանի գործի մասին

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրառում է կատարել՝ անդրադառնալով ՊՊԾ գնդի գրավման գործով դատապարտված Արմեն Բիլյանի դատական գործին․

«Արմեն Բիլյանի գործի խորհուրդը

Արմեն Բիլյանը դատապարտվել է 25 տարվա ազատազրկման։ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ նրան մեղադրել են ոստիկանին վիրավորելու, ով հետագայում մահացել է, եւ բանկոմատի կողոպուտի համար։

Եւ նրա նկատմամբ դատավճիռ կայացրած դատավորները (2-րդ ատյանը այդ մեղադրանքների մասով արդարացրել էր նրան, սակայն 3-րդ ատյանը բեկանել է), եւ քննիչները, եւ մյուսները գիտեն, որ նա այդ դրվագներով անմեղ է։ Գիտեն նաեւ իրական կատարողներին։

Երբ Սիբիրի գուլագներից կրիմինալը տայգաներով, ձմռանը, փախչում էր, իրենց հետ վերցնում էին որեւէ մեկին, ում ճամբին պետք է ուտեին, մինչեւ որեւէ բնակավայր հասնեին։

Կամ, երբ ավազակային հարձակում է լինում, որեւէ մեկին տանում են իրենց հետ, որ գլխավոր հանցագործությունները բարդեն իր վրա։

Արմեն Բիլյանին նույն դերն է հատկացվել։ Դա կրիմինալ միջավայրում է այդպես լինում, սակայն նման միջավայրում հայտնվել են դատավորներ, քննիչներ, ոստիկաններ եւ շատ-շատ ուրիշները։ Պարզ է, որ Բիլյանի դատավճիռը քաղաքական որոշում է։

Հիմա, սա ինչ է նշանակում մեզ բոլորիս համար։ Սա նշանակում է, որ մենք համակերպվում ենք այդ միջավայրին, որտեղ բացահայտորեն չկա արդարադատություն, որտեղ կրիմինալ օրենքներն են գործում։
Սա միայն Արմեն Բիլյանի եւ նրա նմանների դատավճիռը չէ, սա մեր ողջ հասարակության դատավճիռն է, որին մենք համակերպվել ենք։ Մենք գիշատիչ համակարգում ենք ապրում, որտեղ չկա անգամ խղճի նշույլներ։ Իրականում մենք արդեն հասարակություն էլ չենք։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ