copy image url
Արտաքին 1 ամիս առաջ - 20:18 22-07-2026

Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Ռուսաստանի Պետդուման վերջնական երրորդ ընթերցմամբ ընդունել է արտերկրում պատիժն ու վարչական տույժերը կրելուց խուսափող արտագաղթողների դեմ խիստ սահմանափակումների մասին օրինագիծը, որը ներկայացվել էր դեռևս 2025 թվականի դեկտեմբերին։

Ինչպես հաղորդում է BBC-ն, իրավաբաններն այս նոր միջոցառումներն արդեն որակել են որպես քաղաքացիությունից փաստացի զրկում, ինչը հստակորեն արգելված է Ռուսաստանի Սահմանադրությամբ, սակայն իշխանությունները պնդում են, որ սա անհրաժեշտ քայլ է պատժից խուսափողների դեմ։

Օրենքի համաձայն՝ Արդարադատության նախարարության հատուկ ցուցակում ընդգրկված էմիգրանտների համար կսահմանափակվեն Ռոսրեեստրում անշարժ գույքի գրանցումը, բանկային դրամական փոխանցումները և նոտարական ծառայությունները, իսկ նրանց սառեցված ակտիվներից կվճարվեն դատարաններով բռնագանձված գումարները։

Ցուցակից դուրս գալու միակ պայմանը Ռուսաստան վերադառնալն ու պատիժը կրելն է, իսկ առանց եկամտի մնացած մերձավոր ազգականներին մարդասիրական օգնություն կհատկացնի Վլադիմիր Պուտինի կողմից ձևավորված հատուկ հանձնաժողովը։



Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ