Այսօր Գեղարքունիքում` Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում, հրդեհ է բռնկվել, որն արդեն մարվել է։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոնը հրդեհի մասին ահազանգը ստացել է ժամը 15։37-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։00-ին, մարվել՝ 16։45-ին։
Ըստ նախնական տվյալների՝ այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ։