Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 19:00 22-07-2026

ԱՆԻՖ-ի միլիարդների փոշիացման գործը հասավ դատարան․ ի՞նչ կապ ունի Տիգրան Ավինյանը սկանդալի հետ

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» (ԱՆԻՖ) և դրա դուստր ձեռնարկության չարաշահումների վերաբերյալ աղմկահարույց քրեական գործով ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի դուստր Բելլա Մանուկյանի վերաբերյալ անջատված մասով մեղադրական եզրակացությունն ուղարկվել է դատարան:

Մեղադրանքը վերաբերում է լիազորությունների չարաշահմանը, փաստաթղթերի կեղծմանը և փողերի լվացմանը՝ ներգրավված պաշտոնյաների կողմից։ Տվյալ քրեական վարույթը քննվում է Հակակոռուպցիոն քրեական դատարանում, իսկ ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանի նկատմամբ հայտարարված է միջազգային հետախուզում: Այս մասին հայտնել է Դատախազությունը։

Հիշեցնենք՝ ԱՆԻՖ-ը հանդիսանում էր հեղափոխությունից հետո ստեղծված, ամբողջությամբ պետական բաժնեմասով ներդրումային կազմակերպություն: Տարբեր գնահատականներով՝ հիմնադրամի գործունեության ընթացքում պետությանը հասցվել է մի քանի տասնյակ միլիարդ դրամի վնաս:

Չարաշահումները հիմնականում առնչվում են ԱՆԻՖ-ի դուստր ընկերության կողմից ստեղծված «Սի Էֆ Դաբլյու» (CFW) ՓԲ ընկերությանը, որն ըստ նախնական ծրագրի պետք է զբաղվեր կիբեռանվտանգության մասնագետների պատրաստմամբ, սակայն ծրագիրը ամբողջությամբ ձախողվել էր։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հիմնադրամի ստեղծման պահից (2019 թվականից) մինչև 2023 թվականի հոկտեմբեր ամիսը զբաղեցրել է ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը: Քաղաքապետարանի կառույցն ինքնին քրեական գործում ներգրավված չէ, սակայն Ավինյանի անձը, նրա նախկին պաշտոնն ու ընտանեկան կապերը գտնվում են այս աղմկահարույց գործի կենտրոնում:

Տիգրան Ավինյանը հրապարակայնորեն հաստատել է, որ ԱՆԻՖ-ի չարաշահումների գործով հարցաքննվել է իրավապահների կողմից՝ վկայի կարգավիճակով: Նա նշել է, որ փոխանցել է իրեն հայտնի ողջ տեղեկատվությունը, սակայն պնդում է, որ ենթադրյալ չարաշահումները չեն առնչվում անձամբ իրեն կամ Խորհրդի անդամներին, այլ վերաբերում են գործադիր օղակներին։ Դատախազությունից նաև հայտնել են, որ այս վարույթի նախաքննությունը դեռևս շարունակվում է, և նոր մեղադրյալներ չկան։

Լրագրողական հետաքննությունների համաձայն՝ ԱՆԻՖ-ի այն դուստր ձեռնարկությունը, որի գործով մեղադրվում է Բելլա Մանուկյանը, ավելի քան 1.5 միլիարդ դրամի ներդրում է կատարել «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ում:

Այդ ընկերության տնօրենն է Կարինե Անդրեասյանը, ով հանդիսանում է Տիգրան Ավինյանի կնոջ՝ Մարիամ Պահլավունու մտերիմ ընկերուհին և բիզնես գործընկերը («Լավ փրոդաքթս» ՍՊԸ-ում):

Հավելենք նաև, որ համաձայն «Դատալեքս» տեղեկատվական համակարգի տվյալների՝ Հակակոռուպցիոն քրեական դատարանը գործը ստացել է 2026 թվականի հուլիսի 10-ին։ Նույն օրը գործը մակագրվել է դատավոր Սարգիս Պետրոսյանին։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին