copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 15:32 23-07-2026

Ամենայն Հայոց Կաթողիկոսին չեն հրավիրել ԱԺ առաջին նիստին

Թեև Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասնակցությունը ԱԺ անդանիկ նիստին նախատեսված է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով, բայց այս պահին հրավեր չկա։ Եթե այլ տեղեկություն լինի, կծանուցենք։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ 9-րդ գումարման առաջին նիստը տեղի կունենա օգոստոսի 2-ին՝ ժամը 10։00–ին։ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն ՀՀ նախագահն ու Ամենայն հայոց կաթողիկոսը։

Ամենից շատ դիտված