copy image url
Արտաքին 1 ամիս առաջ - 16:39 23-07-2026

Սև ծովում hարձակման է ենթարկվել թուրքական նավը. կա զnh և վիրավnրներ

Սև ծովում թուրքական նավի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս երեքը՝ տուժել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Sabah թերթին։

«Թուրքական նավի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է անձնակազմի մեկ անդամ, ևս երեք նավաստի վիրավորվել է»,- ասվում է հրապարակման մեջ։

Ինչպես հստակեցնում է պարբերականը, Ստամբուլի նավահանգստում գրանցված Mv Reyhan Sarı նավը Տամանից ածուխի բեռով ընթանում էր դեպի Տրաբզոն։ Նշվում է, որ հարձակումը տեղի է ունեցել Նովոռոսիսկի շրջանում, իսկ ըստ այլ տեղեկությունների՝ Սամսուն նավահանգստի շրջանի միջազգային ջրերում։

Մահացածն աշխատել է մեքենայական բաժանմունքում։ Տուժածներից երեքին առաջին օգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ։

Նավը վնասվածքներ է ստացել, սակայն կարողացել է շարունակել ընթացքը և արդեն ժամանել է Տրաբզոն։ Նավի վրա ուժեղացրել են անվտանգության միջոցները, իրականացվում են որոնողափրկարարական միջոցառումներ և տեխնիկական զննություն։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին