copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:30 14-12-2023

Հայաստանն ու Բոտսվանան դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին

Հայաստանի Հանրապետությունն ու Բոտսվանայի Հանրապետությունը հաստատեցին դիվանագիտական հարաբերություններ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 14-ին Երևանում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Բոտսվանայի արտաքին գործերի նախարար Լեմոգանգ Կվապեն ստորագրեցին դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին հայտարարություն:

«Իսկապես մենք նոր գլուխ ենք բացում մեր հարաբերություններում: Մենք ֆորմալ առումով հիմնադրում ենք այդ հարաբերությունները, առնվազն դիվանագիտական մասը: Եվ լիահույս ենք, հետագայում մեր աշխատանքի շնորհիվ, նաև այն արժեքների հիման վրա, որոնք մենք կիսում ենք, զարգացնել մեր համագործակցությունն ամենատարբեր ոլորտներում՝ սկսած գյուղատնտեսությունից, մինչև գիտություն, կրթություն, նաև համագործակցություն միջազգային հարթակներում»,-ասաց Արարատ Միրզոյանը:

Լեմոգանգ Կվապեն ևս լիահույս է տարբեր ոլորտներում համագործակցության առումով: Նա նկատեց՝ երկու երկրներն ունեն նման անցյալ, մենք նման իրավիճակների միջով են անցել:

«Հույս ունեմ, որ նոր դռներ են բացվելու ոչ միայն մեր երկրների, այլ նաև ժողովուրդների համար: Ամենակարևորը՝ մենք կիսում ենք ժողովրդավարական արժեքներ, զարգացման արժեքներ: Եվ այսօրվա մեր հանդիպումը վկայում է դրա մասին, դիվանագիտական հարաբերությունների հաստատման արդյունքում սպասում եմ, որ մեր ժողովուրդները, մենք՝ որպես քույր-եղբայրներ, ձեռք ձեռքի տված առաջ կգնանք»,-ասաց Բոտսվանայի ԱԳ նախարարը:

Նա հավելեց՝ երկու երկրներն ունեն նմանություններ, փոքր պետություններ են, նման են տնտեսական իրավիճակները, բնակչության թվաքանակը ևս մոտ է:

Գործընկերության ոլորտների մասին խոսելիս նա նշեց՝ զրույց են ունեցել նաև ադամանդի մասին:

Բոտսվանայի ԱԳ նախարարը վստահեցրեց՝ իրենց թիմը պատրաստ է գործընկերությունն էլ ավելի առաջ տանելու:

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
12:07 Հայաստանը մինուսով ա աշխատում․ շատ մազալու բաներ՝ բյուջեի և հարկերի մասին․ Մարտիրոսյան
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան
15:06 Կյանքիս կեսին 5 պակաս. Ռաֆայել Երանոսյանը նշում է ծննդյան 45-ամյակը

Ձեզ գուցե հետաքրքրի