Ներքին Տեսանյութ 59 րոպե առաջ - 21:28 09-09-2026

Բնական գազը հասել է Երազգավորս, բայց ոչ բոլորի տուն․ միացման ծախսը բնակիչների վրա է

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 12 բնակավայրերում 2,5 մլրդ դրամ արժողությամբ գազաֆիկացման ծրագիր է իրականացվում։ Ծրագրում ընդգրկված բնակավայրերից մեկը Երազգավորսն է։ Տարիներ շարունակ աթարով ու փայտով իրենց տները տաքացրած գյուղացիների համար բնական գազի հասանելիությունը երկար սպասված իրադարձություն էր։

Այսօր գյուղում արդեն կան ընտանիքներ, որոնք օգտվում են կապույտ վառելիքից, սակայն շատերի համար բնական գազը դեռևս անհասանելի է։ Պատճառն այն է, որ գազատար խողովակը հասել է գյուղ և անցել փողոցներով, սակայն յուրաքանչյուր տան գազամատակարարման ներքին միացման ծախսը բնակիչները պետք է հոգան սեփական միջոցներով։

Oragir.News-ի հետ զրույցում Երազգավորսի բնակիչները նշեցին՝ վերջապես իրենց գյուղ հասավ բնական գազը, սակայն ոչ բոլորի տուն։

Ոմանք արդեն հասցրել են միանալ գազամատակարարման ցանցին, մյուսները դեռևս ֆինանսական հնարավորություններ չունեն այդ ծախսը կատարելու համար։ Տարիներով սպասելուց հետո Երազգավորսում գազ կա, բայց կապույտ վառելիքը դեռ բոլորի խոհանոց ու տուն չի հասել։

Մանրամասները` տեսանյութում։