Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 18:42 07-07-2026

Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել. Կենդանաբանական այգուց հաստատեցին լուրը

Այս պահին ցավով կարող ենք հաստատել, որ նախօրեին այգի տեղափոխված էգ առյուծը, պայմանավորված մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով (ինչն արդեն արձանագրված է հերձման ակտով) քնեցումից չի արթնացել:

Կենդանու օրգան համակարգերը եղել են ախտահարված` փայծախը, լյարդը, թոքերը, սիրտը, լեղապարկում խոլեցիստիտային փոփոխություններ, առկա է ճարպակալում, որովայնի խոռոչում առկա է ազատ հեղուկ` ինչը տարիքային փոփոխությունների հետևանք է։

Այս մասին հայտնում են Կենդանաբանական այգուց:

Հիշեցնենք, որ քիչ առաջ տեղեկություն էր հայտնվել, որ Գագիկ Ծառուկյանի՝ քնեցված առյուծներից մեկը չի արթնացել. քաղաքապետարանից ոչ հերքում, ոչ հաստատում են:

Ամենից շատ դիտված