copy image url
Ներքին 2 տարի առաջ - 08:50 14-11-2023

Եղբորիցս տեղեկություն չունեինք, հայրս գնաց եղբորս գտնելու, բայց անվերադարձ․ արցախցի

«Գեղամ Քաջիկի Ստեփանյան։ Հայրս։ Այնքան երկար կարող եմ խոսել հորս մասին… Ճիշտ է՝ դեռ չեմ ցանկանում հավատալ, որ նա չկա, բայց այն, որ արդեն ֆիզիկապես մեզ հետ չէ, գիտենք և զգում ենք։ Այնքան կուզեի փրկագին վճարել, մեկին ծնկաչոք խնդրել, Աստծուն աղերսել, որ հետ բերեն նրան, ավաղ անզոր եմ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է բռնի տեղահանված, զոհված ազատամարտիկի դուստր Էլեն Ստեփանյանը։



«Հայրս 25 տարի եղել է ծառայության մեջ, 2 տարի է , ինչ թոշակի է անցել, միշտ եղել է դիրքերում, օրերով չէինք տեսնում։ Մայրս պատմում է, երբ ես փոքր էի, ով զինվորական հագուստով անցնում էր մեր տան կողքով, «պապա» էի կանչում։

2020 թվականի պատերազմի ժամանակ եղբայրս պարտադիր ժամկետային զինծառայող էր, ծառայում էր Մեխակավանում (Ջեբրաիլ)։ Երկար ժամանակ նրանից նորությունն չունեինք, հայրս գնաց Հադրութ և մի կերպ՝ առանց կապի՝ արկերի պայթյունների տակով գտավ նրան։ Սեպտեմբերի 19-ին մենք էլի տեղեկություն չունեինք եղբորիցս, հայրս զենք ուներ տանը, վերցրեց, նեղ օրվա համար պահած վերջին վառելիքը լցրեց մեքենան՝ու գնաց կրկին եղբորս գտնելու․․․ այս անգամ՝ անվերադարձ…։ Ամբողջ օրը գյուղից գնում-գալիս էին դիրքեր, ասում էին՝ եղբայրս լավ է, բայց երբ հորիցս էինք հարցնում, խուսափում էին՝ ասելով չենք տեսել, այնինչ նա արդեն չկար։ Մենք չգիտեինք, որ կողքի գյուղերում մարդ չկար այլևս, գրեթե բոլորը դուրս էին եկել։ Երեկոյան, երբ քեռիս եկավ ու մեզ հանեց գյուղից, ճանապարհին տեսանք մեր մեքենան՝ արդեն խփված վիճակում։ Դժվար էր հավատալ իրականությանը, միգուցե այն մեծ հավատն էր հորս հանդեպ, որ նա որտեղ էլ լինի, միշտ ելքը գտնում էր․․․ Հետո պարզվեց, որ հայրս գյուղից դուրս գալուց՝ հանդիպել է աշխարհազորայիններին, վերցրել նրանց, որ տեղ հասցնի՝ քանի որ այլ մեքենա չկար, հենց այդտեղ էլ անօդաչուն նկարել է նրանց ու խփել։ Ամբողջ ճանապարհին՝ գյուղից մինչև քաղաք, մտքումս անընդհատ մի միտք էր՝ միայն թե հայրս ու եղբայրս թեկուզ վիրավոր հասնեն մեզ․․․ Աստված այս անգամ աղոթքներս կիսով չափ լսեց․․․ Հայրս անմահացավ, իսկ եղբայրս, ով ճանապարհին է իմացել հորս մահվան լուրը՝ մեքենայի լույսերն անջատած, մազապուրծ հասել է մեզ։ Մայրս, ով մի քանի օր առաջ էլ կորցրել էր տատիկիս, ամեն կերպ փորձում է իրեն ուժեղ պահել, նաև այդ ուժը փոխանցել մեզ, իսկ ես, ես կորցրել եմ ինձ․․․ Ես ամեն գիշեր մտքերով շտապում եմ նրա մոտ, քնում եմ, որ երազ տեսնեմ, որտեղ կլինեմ նրա կողքին»։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
14:10 Հայկոյի մեղեդին, Դիլիջանի ջերմությունն ու աստղային կազմը․ էկրան է բարձրացել «Մի գդալ սեր» ֆիլմը