Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 20:31 02-11-2023

Ուզում էինք եղբորս աճյունը Հայաստան տեղափոխել, բայց մարդ չկար, որ օգներ․ արցախցի

Ստեփանակերտի Զինվորական պանթեոնում հավասար գծերի վրա նոր փորված փոսերում վերջին պատերազմի զոհերին են հուղարկավորել։ Մի քանի օրվա ընթացքում այդ փոսերին ավելացան նորերը, պետք էր հուղարկավերել նաև սեպտեբերի 25-ին տեղի ունեցած պայթյունի զոհերին։

Պատերազմից օրեր անց եղբայրական գերեզմանոցում մի սարսափելի բան էր կատարվում․ նոր հուղարկավորած աճյունները մարդիկ նորից հանում էին։ Արտաշիրիմում էին անում, որ իրենց հետ Հայաստան բերեն։

Սեպտեմբերի 19-ին զոհվել է Oragir.News-ի զրուցակցի եղբայրը։ Մեր զրուցակիցը մինչև սեպտեմբերի 27-ը Արցախում է եղել և ամեն օր այցելել է Ստեփանակերտի զինվորական պանթեոն՝ հուղարկավորված եղբոր շիրիմին․ «Ամսի 27-ին, որ գնացինք, արդեն լիքը աճյուններ հանել էին՝ տեղափեխելու համար։ Ով հնարավորություն ուներ, հանեց, բերեց։ 2 շարքով հուղարկավորել էին զինվորներին, բայց ես որ գնացել էի վերջին օրը, այնտեղ երևի մոտավորապես 15-20 աճյուն էր մնացել, մյուսներինը բարեկամները հանել, տարել էին։ Մենք էլ էինք ուզում տեղափոխել մեր հարազատի աճյունը, բայց արդեն մարդ չկար, որ դիմենք, օգնեն։ Անկառավարելի իրավիճակ էր, ոչ ոք չէր կառավարում»։

Պատերազմից հետո Արցախում ստեղծված իսկական սարսափը չէր կառավարվում ոչ մի տեսանկյունից։ Մարդկանց հոգեբանական ու ֆիզիկական անվտանգությունը 0-ից ցածր մակարդակի վրա էր։ Սարսափելի բան է, երբ մարդը ստիպված է իր հարազատի գերեզմանը հանել ու տանել իր հետ, ավելի սարսափելի է դրանք թողնել թշնամուն․․․

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում