Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 2 տարի առաջ - 19:12 14-09-2023

Բոլ-բոլ կլցնեն․ քաղաքացիները՝ ընտրակեղծիքների մասին

Սեպտեմբերի 17-ին տեղի կունենան Երևանի ավագանու ընտրությունները, որին մասնակցում է 14 քաղաքական ուժ։ Բազմաթիվ են ահազանգերը, որ իշխանությունը քարոզարշավի ընթացքում վարչական ռեսուրսներ է օգտագործում։ Շատերը համոզմունք են հայտնում, որ իշխանությունը չի համակերպվելու պարտության հետ և քաղաքապետի աթոռը չկորցնելու համար դիմելու է ընտրակեղծիքների։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներով, անցորդներից հետաքրքրվել, թե իրենց կարծիքով՝ արդյո՞ք իշխանությունները ընտրությունները կկեղծեն։ Հարցվածների մեծ մասը պատասխանեց, որ այո՛, իշխանությունները կեղծելու են ընտրությունները։

«Իհարկե կկեղծի, որովհետև իրենց ձեռնտու չէ, որ որևիցէ մեկը հաղթի։ Ժողովուրդն իրենց չի հավատում, չեմ էլ ընտրի։ ՀՀՇ-ի անդամ եմ եղել, առաջինն եմ դուրս եկել այնտեղից՝ տեսնելով գզվռտվոցը, հիմա նույն էլ սրանք են, նրանց շարունակությունն են»,-ասաց մի տղամարդ։

Քաղաքացիներից մեկ ուրիշն էլ համոզմունք հայտնեց, որ Փաշինյանի իշխանությունը կեղծելու է ընտրությունը․ «Կեղծված է արդեն։ Ինչի՞ բերեցին, դրեցին «սբխեչի» օրվա հետ, որ մարդ չգնա չէ՞, որ բոլ-բոլ լցնեն»։

Մնարամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

01:00 ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները
04:51 Ամփոփվել են 2005 տեղամասերից 1029-ի արդյունքները․ որ ուժերն են անցնում ԱԺ․ ԹԱՐՄԱՑՎՈՂ
00:13 Հայերն իրոք քվեարկել են հօգուտ ադրբեջանցիների հետ ապրելու․ Հայկ Մարտիրոսյան
09:10 ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի արդյունքները
12:44 Ընդդիմությո՛ւն, մի՛ վերցրեք Ձեր մանդատները. եթե վերցնում եք մանդատները, նշանակում է՝ լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունը. Ռուբեն Մխիթարյան
02:58 Սամվել Կարապետյանը քիչ անց հայտարարությամբ հանդես կգա
02:02 Որ տեղամասերում է ընդդիմությունն առաջատար․ Նարեկ Կարապետյանը տվյալներ է հրապարակել
16:35 Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը
00:43 ՔՊ՝ 56.04%, Ուժեղ Հայաստան՝ 21․87%, Հայաստան դաշինք՝ 8․69%․ 131 տեղամասի արդյունքները
12:17 ՔՊ-ն չի ունենա Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը